Քվինսլենդի տեխնոլոգիալական համալսարանի գիտնականները պարկավորի մկան նոր տեսակ են հայտնաբերել Antechinus ընտանիքից: Այս ընտանիքի ներկայացուցիչները հայտնի են զույգավորմեն շատ երկար ժամանակահատվածով, որը հաճախ հանգեցնում է արուների մահվան:
Նոր տեսակը ստացել է Antechinus arktos անունը: Կենդանիներին հաջողվել է հայտնաբերել Ավստրալիայի արեւելքում գտնվող Սփրինգբրուքի ազգային պարկում: Գիտնականներն անտառում 300 թակարդ են տեղադրել: Antechinus arktos-ը ընտանիքի արդեն երրորդ նոր տեսակն է, որը հայտնաբերվել է վերջին երկու տարվա ընթացքում Ավստրալիայի հարավ-արեւելքում, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Ինչպես նշվում է, վերջրերս կենդանաբանների մեկ այլ խմբի հաջողվել էր հայտնաբերել պարկավոր մկների տարօրինակ սեռական հակումների պատճառը: Դա պայմանավորված է ներտեսակային սուր մրցակցությամբ, քանի որ կենդանիների կյանքի ընթացքում բազմացում տեղի է ունենում մեկ անգամ: Քանի որ միաժամանակ զույգավորման պահին կարող են մի քանի արուներ գտնվել, վերջինները էգերին փորում են պաշտպանել մրցակիցներից զույգավորումը երկարաձգելու եղանակով, որի հետեւանքով շատ արուներ սատկում են:




























