Փրկարար ծառայությունը փետրվարի 23-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ֆուչիկի փողոցի թիվ 21 շենքի բնակիչն ընկել է բնակարանում, չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով: Խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1942 թ. ծնված Ն. Ղ.-ն, ում հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:



























