Ուկրաինայի Լվովի մարզի Ստրիյ քաղաքում ցերեկն ապամոնտաժել են խորհրդային  զինվորի հուշարձանը, որը Ռինոկ հրապարակում տեղադրվել 1965թ.-ին:

Ինչպես տեղեկացվում է, քաղաքային խորհրդի պաշտոնական որոշում այս մասին չի եղել, սակայն հուշարձանը վերամբարձ կռունկով հանել են պատվանդանի վրայից ու տարել են Ստրիյի կոմունալ ձեռնարկությունների կոմբինատ:

Փաստացի այդ մասին հիշատակում եղել է վեչեում, սակայն ոչ ոք չի փորձել այդ տեղեկությունը հասցնել հասարակությանը, հաղորդում է TCH.ua-ն:

Հիշեցնենք, որ Խարկովում Եվրամայդանի ակտիվիստները, ովքեր ցույցեր էին անցկացնում Անկախության հրապարակում, որոշում էին ընդունել Լենինի հուշարձանը մաս առ մաս  ապամոնտաժելու վերաբերյալ: