ԵՄ-ն պատրաստ է շարունակել ֆինանսավորել Ուկրաինային օգնությունը, երբ նոր կառավարություն ձեւավորվի: Այդ մասին փետրվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռեյնը, հաղորդում է Reuters-ը:

«Եվրոպայի տեսակետից կարեւոր է, որ մենք ուկրաինացիներին ներկայացնենք հստակ եվրոպական հեռանկար, ովքեր ցույց են տվել իրենց հակվածությունը եվրոպական արժեքների հանդեպ»,- հայտարարել նա:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ  է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել, երբ ընդունվի վերջնական քաղաքական որոշում՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա, եւ երբ ձեւավորվի կառավարություն:

Պատասխանելով հարցին, թե որքան նշանակալի կլինի օգնությունը, Ռեյնը հայտարարել է, որ ԵՄ-ն կգնահատի կարիքները: