Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 23-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» պետք է ապահովված լինի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Նրանք ընդգծել են, որ կա երկկողմանի հետաքրքրություն Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական կայունության հարցում»,- հայտնել է Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտը:
Կրեմլի պաշտոնական կայքում նշված է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Անգելա Մերկելը շնորհավորել է Պուտինին Սոչիի օլիմպիադայի հաջող անցկացման եւ ռուսաստանցի մարզիկների օլիմպիական արդյունքների համար»,-նշված է հայտարարությունում:




























