Զիմբաբվեի հազարավոր բնակիչներ դուրս են եկել երկրի փողոցներ, որպեսզի շնորհավորեն նախագահ Ռոբերտ Մուհաբեին տարեդարձի առթիվ, ով իր 90-ամյակի կապակցությամբ 90 փուչիկ է բաց թողել:

Հաղորդում են, որ նախագահըտոնակատարությունների համար ժամանել է Սինգապուրից, որտեղ աչքի վիրահատության էր ենթարկվել: Նա հագել էր սեւ կոստյում, սպիտակ վերնաշապիկ ու կարմիր փողկապ, ողջունում էր ամբոխն, թափահարում բռունցքը բեռնատարի թափքից, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով AFP-ին:

Նշենք, որ Մուգաբեն Զիմբաբվեում իշխում է այն պահից ի վեր, երբ 1980թ.-ին երկիրն անկախացել է Մեծ Բրիտանիայից: