Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել  Կիեւին միջազգային ֆինանսական օգնություն տրամադրելու գործում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատրաստականությունն այդ հարցում «անկասկած է»:

«Մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի Ուկրաինան արդյունավետ աշխատի ԱՄՀ-ի հետ: Մենք համարում ենք, որ նոր տեխնիկական կառավարության ամենակարեւոր խնդիրներից մեկը կլինի ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցության հաստատումը»,- հայտարարել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին ԱՄՆ-ի պատրաստականության վերաբերյալ ֆինանսապես օգնել Ուկրաինային:

Փայեթը նաեւ նշել է ուկրաինական իշխանությունների կողմից «այս ճգնաժամային շրջանի» հաղթահարման համար որոշումների ընդունման հարցի օպերատիվության կարեւորությունը:

«Եվ, իհարկե, պետք է անել դա նրանց համար, ովքեր զոհվել են, տուժել, վիրավորվել կամ վնասվածք ստացել»,- ասել է ամերիկացի դեսպանը, հաղորդում է «Fakty.ua»-ն: