Հայտնվել է նոր տեսություն Տիեզերքի ձեւավորման վերաբերյալ, որի համաձայն Տիեզերքը մատերիայի փոքր կտոր է, որը սեղմված է ու թաքնված է պաշտպանիչ շերտի ներքո, որը պաշտպանում է նրան արտաքին ազդեցություններից:

Նոր տեսության շնորհիվ հնարավոր է հեշտությամբ բացատրել սեւ անցքերի գոյացումը, որոնք ի հայտ են գալւս աստղերի «մահվան» արդյունքում: Հայտնի է, որ ռեսուրսների սպառվելու ժամանակ աստղը մարում է ու դադարում գոյություն ունենալ, ձգողականության ուժը սկսում է ամեն ինչ ձգել: Գիտնականներն անցքի ներքին ու արտաքին կողմերի միջեւ սահմանը անվանում են իրադարձությունների հորիզոն: