Բրիտանացի գիտնականները պատմել են աճող սերնդի նոր հիվանդության մասին, որն ստացել է «համակարգչային կուզ» անունը:

Գիտնականները կարծում են, որ հիվանդության պատճառը համակարգչ առաջ չափից ավել անցկացրած ժամանակն է ու բնորոշ է դեռահասներին:

Ինչպես նշվում է, եթե ժամանակին չդիմեն բժշկի, դրութոյւնը կարող է սրվել ու մեջքի վրա կուղ կարող է առաջանալ:

Համակարգչի առաջ նստած ժամանակ խախտվում է կեցվածքը, տուժում են ողնաշարն ու կրծքավանդակը: Հիվանդության ախտանիշներն են մեջքի, պարանոցի, գոտկատեղի ցավը, գլխացավն ու անգամ գլխապտույտը:

Գիտնականները պնդում են, որ հիվանդությունը կանխելը բավական հեշտ է: Նախ, պետք է սահմանափակել համակարգչի առջեւ գտնվելու ժամանակը՝ օրական նվազագույնը 3 ժամ: Երկրորդ, ծնողները երեխաներին պետք է սովորեցնեն ճիշտ կեցվածքին, ինչպես օրինակ ավանդական գիրքը գլխին քայլելը կամ նստելը, հաղորդում է informing.ru-ն: