Իշխանությունների «զանգվածային փախուստից հետո» Կիեւի բնակիչները հնարավորություն են ստացել շրջագայելու պաշտոնատարների տներով, որոնք իրենց շքեղությամբ ավելի շատ ժամանակակից ֆեոդալների պալատներ են հիշեցնում: Դրանց շարքում առանձնանում է Ուկրաինայի արդեն նախկին դատախազ Վիկտոր Պշոնկայի առանձնատունը, որովհետեւ սեփականատերը չի հասցրել հավաքել իրերը:

Հոգեբանության ու հոգեվերլուծության մեծ գիտելիքներ պետք չեն, որ պարզ դառնա, որ այս պաշտոնյան իր «եսին» առավել մեծ նշանաություն է տվել: Կեսարի հանդերձանքով նրա լուսանկարն ասում է ամեն ինչ:

Ուկրաինացի բլոգերներն այսօր լուսանկար են տարածել՝ վստահեցնելով, որ այն Յանուկովիչի առանձնատնում է կատարվել: Եթե լուսանկարն իսկական է, ապա Ուկրաինայի նախկին նախագահը տառապում է «նարցիսիզմով»:

Ի դեպ Յանուկովիչի առանձնատանը լուսանկարել են նաեւ «Նոյ» գործարանի արտադրած «Հայակական կոնյակ»-ի անվանական տակառ, որն ամենայն հավանականությամբ նրան է նվիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: