Կորեական թերակղզու հարավում սկսվել են Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ամենամյա Key Resolve եւ Foal Eagle համատեղ զորավարժությունները: Պետք է նշել, որ այս տարի զորավարժությունների սկիզբը համընկել է 1950-1953թթ. Կորեական պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների հանդիպմանը: Այդ պատճառով զորավարժությունները «զուսպ» են անցկացվելու` առանց միջուկային ռմբակոծությունների եւ ավիակիրների: Հաղորդվում է, որ Key Resolve-ում մասնակցում են հարավկորեացի 10 հազար եւ ամերիկացի 5,2 հազար զինվոր: Այս զորավարժությունները կավարտվեն մարտի 6-ին: Թե որքան կորեացի է մասնակցում Foal Eagle-ին, չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ ԱՄՆ-ից մասնակցում է 7 հազար զինծառայող: Այս զորավարժություններին մասնակցում են ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերը եւ հատուկ նշանակության ջոկատը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ Սեուլի եւ Վաշինգթոնի համատեղ զորավարժություններ անցկացնելուն խիստ բացասաբար էր արձագանքել Հյուսիսային Կորեան: Փհենյանը զորավարժությունները գնահատում է որպես միջուկային հարձակման նախապատրաստություն: ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան պնդում են, որ իրենց զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























