Ռուսաստանի Զաբայկալի մարզային դատարանը 2014թ. փետրվարի 24-ին կայացրել է 20-ամյա Իլյա Նախանովիչի դատավճիռը: Նա մեղավոր է ճանաչվել չորսամյա աղջնակին բռնաբարելու, աղջկա իննամյա եղբորը եւ եւս մեկ յոթնամյա տղայի ծեծելու մեջ: Մեղադրյալը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
Դատարանը Նախանովիչին պարտավորեցրել է նաեւ 4,5 միլիոն ռուբլի տուգանք վճարել սպանված աղջնակի հորը եւ պապին: Իր մեղքը մեղադրյալը չի ընդունել:
Քննությունը եւ դատարանը պարզել են, որ 2012թ. հունիսի 19-ի գիշերը Զաբայկալի Ուլետի գյուղում կերուխում էին կազմակերպել երկու տղամարդ եւ երկու կին: «Երբ հարբածները քնել էին, Նախանովիչը սկսել էր ոտքերով, ձեռքերով, շշերով ծեծել տանը քնած երեխաներին:
Չորսամյա աղջկան նա բռնաբարել եւ խեղդել էր: Երեխաների ճիչերից արթնացած մեծահասակները ոլորել էին Նախանովիչի թեւերը, ոստիկանություն եւ շտապօգնություն կանչել: Աղջկան փրկել չէր հաջողվել: Դատահոգեբուժական փորձաքննությունը մեղադրյալին մեղսունակ էր ճանաչել:




























