Մալազիայի Ջոհոր նահանգի Մուար գետում 13-16 տարեկան ութ աշակերտներ են խեղդվել:
Հաղորդվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել առավոտյան վազքի ժամանակ: Երբ սայթաքելով ջուրն է ընկել տղաներից մեկը, մյուս յոթ երեխաները նետվել են նրան օգնության: Եվ ութն էլ ընդհատակ են անցել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ըստ Սեգամատ շրջանի ոստիկանապետի` որոնողափրկարարական գործողություններին մասնակցել է 130 փրկարար, որոնց հաջողվել էր ջրից դուրս բերել ութ խեղդվածների մարմինները: «Սա Մալազիայի համար ահավոր ցնցող եւ հազվադեպ ողբերգություն է», - ասել է նա:




























