Փրկարար ծառայությունը փետրվարի 24-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սանահին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Երեւանյան խճուղու 3-րդ կմ-ին ժայռաբեկոր է ընկել (մոտ 1,7 խ.մ), ինչը խոչնդոտում է երթեւեկությանը:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են ժայռաբեկորն ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից:



























