Facebook ընկերությունը հայտարարել է սոցցանցի գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Այսուհետ մահացած մարդկանց էջերը չեն կարող փոփոխության ենթարկվել: Եթե նախկինում հանգուցյալների հարազատները կարող էին փակել էջն անծանոթներից, այժմ ամեն ինչ նախկինի պես կմնա, ինչպես օգտատերն է ստեղծել: 

«Այսօրվանից մենք բաց ենք թողնելու մահացած մարդկանց հրապարակային  էջերը, որը օգտվողներին հնարավորություն կտա պրոֆիլը հիշվող դարձնել, - նշել են ցանցում: - Մենք հարգում ենք օգտվողների ընտրած ծառայությունները»: Բացի դրանից,  մահածացների էջերում ընկերները կարող են «Հետ նայիր» տեսահոլովակ ստեղծել` նախկինում հրապարակված լուսանկարներից, հայտնոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընկերությունում նաեւ նշել են, որ եթե սկզբնապես ծառայությունները անձնական են եղել, ապա դրանք նույնպես չեն կարող որեւէ փոփոխության ենթարկվել: