Firefox բրաուզերի հեղինակ Mozilla ընկերությունը 25 դոլար արժողությամբ սմարթֆոն է ստեղծել:
Սմարթֆոնն առայժմ նախատիպ է. այն անվանում չունի, դրա բնութագրիչ հատկանիշները հրապարակված չեն: Firefox OS-ով աշխատող սարքը Mozilla-ի պատվերով թողարկել է Spreadtrum ընկերությունը:
Սմարթֆոնի խնդիրն է ցույց տալ Spreadtrum- ում ստեղծված SC6821 չիփսեթը (այն նախատեսված է հատուկ էժան սարքերի համար) եւ արտադրողներին հասկացնել, որ 25 դոլարանոց հեռախոսի թողարկումը հնարավոր է:
Զուգահեռ ներկայացվել են նաեւ Firefox OS-ով մի քանի նոր սարքեր` ZTE Open C եւ Open II, Huawei Y300 եւ Alcatel Flame սարքերը, ինչպես նաեւ 7 մմ-անոց էկրանով նախատիպ պլանշետ, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով TechCrunch-ը:
Նշենք, որ Firefox OS օպերացիոն համակարգը նախատեսված է էժան սարքերի համար: Firefox OS-ով առաջին սմարթֆոնները թողարկվել էին 2013թ.:
Firefox OS-ով ժամանակակից սարքերն (թողարկվել է երեք մոդել) արժեն 80-100 դոլար: Դրանք վաճառվում են 15 երկրների չորս օպերատորների մոտ, սակայն Ռուսաստանը դրանց շարքին չի պատկանում:




























