Ռուսական Ուլյանովսկի երկնքով ռազմական նշանակության ծանր ԱԹՍ է անցել, որից հետո անհետացել է ռադարներից: Միջադեպի հետաքննությամբ կզբաղվի Ռոսավիացիայի Պրիվելժյեի վարչությունը:
Հաղորդվում է, որ սարքը հայտնվել է Արխանգելսկոե բնակավայրի երնքում, հետո՝ անհետացել ռադարներից: Սարքը շարունակել է իր ուղին դեպի Պենզա եւ որոշ ժամանակ անց անհետացել ռադարներից:
ՄԻջադեպի մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատել են օդային երթեւեկության կազմակերպման ուլյանովյան կենտրոնում, սակայն մեկնաբանությւոններից զերծ են մնացել: Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է հատուկ հանձնաժողով, հաղորդում է «Կոմերսանտը»:




























