Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Պետդումայի ընտրությունների խառը համակարգին վերադառնալու մասին. 225 պատգամավոր  կուսացական ցուցակներով, 225-ն էլ` մեծամասնական կարգով: Օրենքի բովանդակությունը հրապարակվել է իրավական-տեղեկատվական պաշտոնական կայքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Նշվում է, որ ՌԴ-ի նախագահը օրենքի նախագիծը խորհրդարանի ստորին պալատում քննարկման էր ներկայացրել  2013թ. գարնանը: Այս տարվա փետրվարի  19-ին փաստաթուղթը հավանություն էր ստացել  Դաշնության խորհրդի կողմից: Դրա հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո:

Ըստ նոր օրենքի` Պետդումայի ընտրությունները տեղի են ունենալու 2016թ.: