Արտաշատ քաղաքի 32-ամյա բնակիչ Բագրատ Նազարյանը մեղադրվում է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեջ:
«Փաստինֆոն» հայտնում է, թե ըստ մեղադրական եզրակացության՝ Բագրատ Նազարյանը 2013թ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Բուրաստան գյուղի տարածքում տեղակայված ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասի ուղեկալի հատվածում գտնվող ինժեներատեխնիկական արգելքի սյան մոտով մուտք է գործել հիշյալ զորամասի տարածք:
Ապա դաշտամիջյան ճանապարհով շարժվելով հայ-թուրքական սահմանի ուղղությամբ եւ շրջանցելով հսկիչ անցագրային կետերը՝ փորձել է առանց սահմանված փաստաթղթերի հատել հայ-թուրքական սահմանը եւ մուտք գործել Թուրքիայի տարածք:
Փորձը չի հաջողվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ անմիջապես բռնվել է նույն զորամասի սահմանապահների կողմից: Բ.Նազարյանին մեղադրանք է առաջադրվել:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում




























