Ռուսաստանի ՆԳՆ-ի Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայում  դեղատների, խանութների եւ լցակայանների վրա գիշերային հարձակումների մեջ կասկածվող կազմակերպված հանցախմբի մասնակիցների: 

Ըստ պաշտոնական տվյալների` չարագործները գործել են գիշերը: Դեղատների վրա հարձակվելիս փողից բացի հափշտակել են նաեւ դեղորայք` հանցախմբի թմրամոլների համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Հանցախմբի անդամները Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունից են` 24-27 տարեկան, նրանք ձերբակալվել են Մոսկվայի Արեւելյան թաղամասում: Խուզարկության ժամանակ առգրավվել են տրավմատիկ ատրճանակ, բջջային հեռախոսներ եւ SIM-քարտեր», - ասել են ՆԳՆ-ում:

Մամուլի ծառայությունից նաեւ հայտնել են, որ ձերբակալվածների նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել կալանքը: