Ադրբեջանի բնակիչ Գյուլաղա Լյատիֆովը կրակել է իր չորս հարեւանների ուղղությամբ, այդ թվում՝ Սուրախանի շրջանի ոստիկանական վարչության պետի տեղական Ակիֆ Նազարովի ու վերջինիս որդու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, դա տեղի է ունեցել նախօրեին Սաբունչու բնակավայրում: Միջադեպի պատճառն այն է եղել, որ հարեւանները խոչընդոտել են, որպեսզի Լյատիֆովը տան կողքին կոմերցիոն նշանակության օբյեկտ կառուցի:

Նազարովի ու Լյատիֆովի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում վերջինս մեքենայից հանել է որսորդական զենքն ու վիրավորել Նազարովին, նրա որդուն ու եւս երկու մարդու: Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է, հաղորդում են իրավապահները:

Լյատիֆովին հաջողվել է թաքնվել, ներկայումս նրան որոնում են: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: