Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի մասնագետները հայտարարել են, որ հսկայական, այսպես կոչված, տիեզերական վերելակի գաղափարը, որը կարող է միացնել Երկիրը տիեզերական տարածության հետ, կարող է կյանքի կոչվել:

Գիտնականների կարծիքով՝ վերելակի շահագործման ուղի կարող է պատրաստ լինել մինչեւ 2050թ: Նման գնահատականները փորձագետները հնչեցրել են գիտնականների կողմից գաղափարի կյանքի կոչման ուղիները մանրամասնորեն ուսումնասիրելուց հետո ու ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:

Նշվում է, որ տիեզերական վերելակն ասոցացվելու է ճեպընթաց գնացքի հետ: