Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը եւ երկրի Գերագույն ռադայի Անվտանգության ծառայության գործունեությունը վերահսկող Վալենտին Նալիվայչենկոն ժամանել են Ղրիմ:
«Աշխատանքային այցը խիստ շատ կարճատեւ է: Մենք խոստացել ենք վստահությամբ աշխատել` առանց զենքի, առանց թիկնապահների», - ասել է Նալիվայչենկոն` Սիմֆերոպոլ ժամանելուն պես:
«Մենք այստեղ որոշակի աշխատանք ենք կատարելու: Ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում», - հավելել է Ավագովը:
Ըստ Նալիվայչենկոյի` խաղաղ ժամանակ ոչ մի հատուկ միջոցառումների կարիք չկա, «երկիրը խաղաղության է վերադառնում: Վերադառնում է պատերազմից»:
«Կարեւոր է ոչ ոքի չհրահրել` ավելորդ զգացմունքներով: Իրավիճակը պետք է այնպիսին լինի, որպեսզի Կիեւի հակամարտությունները չկրկնվեն, երբ իշխանությունը ժողովրդի դեմ դուրս եկավ: Ահա դա չպետք է թույլ տալ: Խաղաղ երկխոսության ճանապարհով մենք կարող ենք ամեն ինչ հանդարտեցնել», - ասել է Ավագովը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ի պատասխան լրագրողների խնդրանքին՝ մեկաբանել իրավիճակը Սեւաստոպոլում, Նալիվայչենկոն հայտարարել է. «Քաղաքականությամբ չենք զբաղվում»:




























