Չինաստանի հանրային անվտանգության նախարարի տեղակալ Լի Դունշենը, ում կասկածում են օրենքի «լուրջ խախտումների» մեջ, ազատվել է աշխատանքից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ Քաղղորհրդի հրապարակած ծանուցումը:
Լի Դունշենին «կարգապահական եւ իրավական լուրջ խախտումների մասին» մեղադրանքներ էին ներկայացրել անցյալ տարվա դեկտեմբերին, նշվում է ծանուցման մեջ: Տվյալ գործի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Չինաստանում հակակոռուպցիոն քարոզչություն է իրականացվում, որը երկրում ծավալվել էր ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ «հինգերորդ սերնդի» իշխանության գալուց հետո:




























