Ոստիկաններն Արտաշատում պարզել են բնակարանային գողությունների հեղինակներին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 2013 թ. հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել մի տնից ոսկյա զարդեր եւ վարագույր գողանալու մասին:
Ոստիկաններն օրերս պարզել են, որ գողությունը կատարել են 1983 թ. ծնված Ռուբեն Ս.-ն, 1978 թ. ծնված Սերգեյ Հ.-ն եւ 1986 թ. ծնված Գոռ Դ.-ն:
Սերգեյ Հ.-ն եւ Գոռ Դ.-ն կալանավորված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել մեկ այլ տնից 10 արկղ նոր հագուստեղեն, երաժշտական կենտրոն, ավտոլվացման մեքենա, գազի կաթսա, էլ. ջեռոց, սպասքեղեն, 10 արկղ սուրճ եւ թեյ, անկողնու պարագաներ եւ այլ իրեր գողանալու մասին:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը նույնպես կատարել են նշված անձինք: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվել է նաեւ, որ նրանք դեկտեմբեր ամսին մեկ այլ տնից էլ գողացել են ոսկյա զարդեր եւ 670.000 դրամ կանխիկ գումար:



























