Մինչդեռ Ուկրաինայում ավելանում է քաոսն ու մեծանում է Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության սպառնալիքը, Արեւմուտքի՝ կոնստրուկտիվ արդյունքի հասնելու պատասխանատվությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում, ենթադրում է ամերիկացի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին:

«Ուկրաինան պետք է Ռուսաստանի հանդեպ վարի այնպիսի քաղաքականություն, ինչպես որ Ֆինլանդիան՝ փոխադարձ բարիդրացիական հարաբերություններ, լայն տնտեսական հարաբերություններ թե Ռուսաստանի, թե ԵՄ հետ, սակայն որեւէ ռազմական դաշինքի»,-գրել է նա The Financial Times-ում հրապարակված հոդվածում:

Ըստ նրա՝ Ֆինլանդիան Ուկրաինայի եւ Ռուսաստանի ու ԵՄ փոխգործակցության համար հրաշալի օրինակ է: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:

Նա նաեւ անհրաժեշտ է համարում, որպեսզի ԵՄ-ն ֆինանսական փաթեթ մշակի Ուկրաինայի համար: