Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 117 մարդու, որոնք խախտել են հանրային կարգը Զամոսկվորեցկի դատարանի շենքի մոտ, որտեղ ներկայումս «Բոլոտնայա»-ի գործի ութ մեղադրյալների վճիռն է ընթերցվում:

Հանրային կարգը խախտելու պահանջին ի պատասխան՝ նրանք ակտիվ դիմադրություն են ցույց տվել իրավապահներին: ՆԳՆ ԳՎ տվյալներով՝ շենքի մոտ հավաքված է եղել մոտ երկու հարյուր մարդ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: