Հինգ ոտք ունեցող կովը ճանապարհորդում է ամբողջ Հնդկաստանով մեկ, որպեսզի մարդիկ ձեռք տան նրա ավելորդ ոտքին և այն նրանց հաջողություն բերի: 4-ամյա կովի 5-րդ ոտքը կախված է նրա պարանոցից: 

«Կովը մեզ համար սուրբ կենդանի է: Մենք նրան մեր մայրն ենք համարում: Կովի այս ավելորդ վերջույթով Աստված մեզ ցանկանում է ցույց տալ, որ մենք պետք է հարգենք կենդանուն և օրհնություն խնդրենք: Երբ մարդիկ դիպչում են կովի վզից կախված ոտքին, այն նրանց հաջողություն է բերում և օգնում իրականացնել բոլոր երազանքները»,- ասել է կովի տերը` Լաքսման Բոսալին:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Լաքսման Բոսալին կովի հետ սկսել է ճանապարհորդել 2013թ. հուլիսից և արդեն հասցրել է լինել Հնդկաստանի 6 նահանգներում և 15 գլխավոր քաղաքներում:

Նրանք, ովքեր գնում են տեսնելու հնգոտանի արարածին, իրենց շնորհակալությունը հայտնում են նվիրատվություններով։