Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվա է կանչել Ուկրաինայում ՌԴ  դեսպան Միխայիլ Զուրաբովին` խորհրդակցության համար: Նման հաղորդագրություն է հայտնվել ՌԴ-ի ԱԳՆ-ի կայքում:

«Ուկրաինայում սրված իրավիճակի եւ ստեղծված իրադրության համակողմանի վելուծության անհրաժեշտության կապակցությամբ` որոշվել է Մոսկվա խորհրդակցության կանչել Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովին», - ասված  է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի գիշերը Զուրաբովը մասնակցել էր Ուկրաինայի նախագահի նստավայրում տեղի ունեցած ութժամյա բանակցություններին, որոնց ընթացքում նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ընդդիմության առաջնորդները, ԵՄ երկրների արտգործնախարարները եւ Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը փորձել էին հաստատել երկրում ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ համաձայնության պայմանները: