Առաջարկում եմ կառավարության նիստը սկսել՝ հարգելով Կիեւում իշխանության կողմից կիրառված մահացու զենքի պատճառով զոհվածների հիշատակը: Այս մասին ԱԺ այօրվա նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ընդգծելով, որ «իշխանության կողմից ցուցարարների դեմ զենքի կիրառումը վատ երեւույթ է», ակնհայտորեն, նկատի ունենալով 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները:
Իր հերթին ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է լռության րոպեով հարգել բոլոր զոհերի հիշատակը, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցների, «Բերկուտ»-ցիների: Նրան աջակցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ընդգծելով, որ այլ երկրում տեղի ունեցող իրադարձությւոնները չպետք է օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: «Լավ կլիներ, որ Դուք նման բան առաջարկեիք, երբ մահանում էին Սիրիայի մեր հայրենակիցները»,-ընդգել է նա՝ դիմելով ընդդիմադրին:



























