Ցանկացած մարդ իրավունք ունի վրդովվելու, բայց ղալաթ բառը վիրավորանք չէ։ Այդ մասին խորհրդարանում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հասցեագրված «ղալաթ ես անում, չաթլախ» արտահայտությունը։
«Խորհուրդ կտայի եւ լրագրողներին, եւ հասարակությանը Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» կարդալ եւ այդ ճանապարհով չգնալ»,- ասաց Գ. Սահակյանը՝ նշելով, որ Հանրապետականը դատապարտող ուժ չէ, ավելի շատ զսպող ուժ է։
Հարցին, թե ինչ է, ըստ Սահակյանի, նշանակում «ղալաթ» բառը, պատգամավորն ասաց. «Եթե մի կողմը վիրավորվում է, ապա դա վիրավորանք է։ Ես նման բառեր չեն կիրառում, իմ լեքսիկոնում նման բառ չկա»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























