ՌԴ Պետդումայում օրինագիծ է  ներկայացվել, որով առաջարկվում է Ուկրաինայի ազգությամբ ռուս քաղաքացիներին ՌԴ քաղաքացիություն տրամադրել պարզեցված կարգով: Համապատասխան օրինագծի հեղինակն է ՌԼԴԿ առաջնորդ Իլյա Դրոզդովը:

Փաստաթուղթը փոփոխություններ է նախատեսում «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում:  Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունները նախատեսված են  «Ուկրաինայի ազգությամբ ռուս քաղաքացիներին  եւ նրանց ընտանիքի անդամներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելը պարզեցնելու համար, եթե վերջիններիս նախնիները  ազգությամբ ռուս են եղել»:

Ըստ պատգամավորի` Ուկրաինայում կատարվող իրադարձությունների կապակցությամբ «առաջիկայում ՌԴ տարածք հնարավոր է Ուկրաինայի քաղաքացիների հսկայական հոսք` փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով»: Դրոզդովը պնդում է, որ բացի դրանից,  «Ուկրաինայի իշխանությունները  չկարողացան ապահովել իրենց պետության քաղաքացիների, այդ թվում նաեւ ռուս բնակչության անվտանգությունը` ազգայնական երեւույթների  սրվելու պատճառով», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: