Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը դիմել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովին՝ խնդրելով ապահովել քաղաքի կարգ ու կանոնը:

«Խարկովը կոնֆլիկտի գոտուց դուսր է, դրա ուժային լուծումն արդեն անցյալում է եւ այստեղ ոչ ոք չպետք է տուժի: ՆԳՆ ղեկավարն ու ոստիկանությւոնը լիազորություններ ու հնարավորություն ունեն լուծելու այս իրավիճակը ու վերականգնելու քաղաքի կենտրոնական հրապարակի բնականոն կյանքը»,-ասել է քաղաքապետը, փոխանցում է Segodnya.ua-ն:

Ներկայումս Եվրոմայդանի մոտ հազար կողմնակիցներ շարունակում են Խարկովի մարզպետարանի արգելափակումը: Կենտրոնական մուտքի մոտ բարիկադներ են:

Հենց մարզպետարանում տեղավորվել են ընդդիմադիրները:

Փետրվարի 23-ին Խարկովի կենտրոնում հավաքվել են Լենինի հուշարձանի պաշտպաններն ու Եվրոմայդանի ակտիվիստները: Ընդդիմադիրները մարզպետին ու քաղաքապետին թույլ չեն տվել ներս մտնել: Դրա հետ մեկտեղ պաշտոնյաները նշել են, որ մտադիր չեն հրաժարական տալ: