Կանադան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինս փորձի Ուկրաինայում «վերականգնել բռնությունը»: Այս մասին հայտարարել է Կանադայի ներգաղթի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդրը:

Նա նաեւ նշել է, որ ցանկացած փորձ անընդունելի կլինի ուկրաինացիների ու նրանց դաշնակիցների համար, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակչելով National Post-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել էր, որ Ուկրաինայի ճգնաժամին ռազմական միջամտությամբ խառնվելը Պուտինի համար լուրջ սխալ կլիներ:

ԱՄՆ նախագահի խորհրդական. Ուկրաինայի ճգնաժամին ռազմական միջամտությամբ խառնվելը Պուտինի համար լուրջ սխալ կլիներ 

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը եւս կոչ է արել ռուսական ղեկավարությանը զուսպ կերպով արձագանքել հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Ռուսաստանին՝ չմիջամտել Ուկրաինայի ճգնաժամին