Ոստիկանության Ապարանի բաժնում 2013 թ. սեպտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել Արագած գյուղի մի խանութից 600.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երեւանի բնակիչ, ներկայումս ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, 1985 թ. ծնված Արման Մ.-ն, որը խոստովանել է կատարածը:

Նույն թվականի հոկտեմբերի 12-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել դարձյալ Արագած գյուղի մեկ այլ խանութից 500.000 դրամի գողություն կատարելու մասին:

Պարզվել է, որ գողության հեղինակը դարձյալ Արման Մ.-ն է:

Քննությունը շարունակվում է: