Պենտագոնը մտադիր է ԱՄՆ-ի բանակի կազմը կրճատել՝ այն հասցնելով Երկրորդ աշխարհամարտի սկզբնական շրջանի մակարդակին: Նման առաջարկ է ներկայացված Պենտագոնի 2015թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում:  Փաստաթուղթը կհրապարակի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:

Հաղորդվում է, որ Հեյգելը ցանկանում է ներկա 540 հազարը հասցնել 440-450 հազար մարդու: Սա 1940թ.-ից հետո նվազագույն ցուցանիշը կդառնա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  The New York Times-ը:

Բացի դրանից` Պենտագոնի ղեկավարը  նախատեսում է ամբողջությամբ վերացնել A-10 Thunderbolt II գրոհային օդանավերի հավաքակազմը:

«Այդ օդանավերը պատրաստվել էին խորհրդային տանկերը ոչնչացնելու նպատակով` Արեւմտյան Եվրոպա ԽՍՀՄ-ի ներխուժման դեպքում, եւ այսօր դրանց հնարավորությունները նվազ արդիական են», - նշում է թերթը: Բացի դրանից` ենթադրվում է դուրս գրել նաեւ հայտնի Lockheed U-2 հետախուզական օդանավերը` դրանք փոխարինելով Global Hawk անօդաչու թռչող օդանավերով:

«Ռազմածովային ուժերը կարող են նաեւ ամեն տարի գնել երկու ավիակիր եւ երկու սուզանավ եւ  պահել 11 ավիակիր», - հայտնում է The New York Times-ը:

Նշվում է, որ նախարարի բյուջետային առաջարկությունը պետք է հավանություն ստանա Կոնգրեսի կողմից, եւ ամենայն հավանականությամբ, որոշ անհամաձայնություն կառաջացնի բազմաթիվ օրենսդիրների  եւ ազդեցության խմբերի մոտ: