Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 73 ավտոմեքենա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկ վարորդ տրանսպորտային միջոցի ձայնային ազդանշանը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորել էր բարձր ձայնով երթեւեկելու համար, 21 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի,

իսկ 10 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն ` երթեւեկության ընթացքում ծխելու համար: