Իսրայելի ոստիկանությունը սպանել է 34-ամյա ամերիկացի Սամյուել Շայնբայնին, երբ վերջինս բանտում, որտեղ իր պատիժն էր կրում, փոխհրաձգություն է կազմակերպել:
Միջադեպի հետեւանքով վիրավորվել է Բանտային վարչության երեք աշխատակից: Երկուսի վիճակը գնահատվում է ծանր, եւս մեկը թեթեւ վնասվածք է ստացել:
Բանտարկյալն այլ հատված տեղափոխվելիս փակվել էր շենքի վերջին հարկի զուգարանում: Մասնագետները բանակցությունների ժամանակ փորձել էին նրան համոզել վայր դնել զենքը եւ հանձնվել: Բանտ էր ուղարկվել Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանման հատուկ նշանակության ջոկատ, ինչպես նաեւ ոստիկանության հատոկ նշանակության ջոկատը: Շայնբայնը կրակ էր բացել «բանակցողների» վրա` թեթեւ վիրավորելով եւս հինգ ուժայինի, հայտնում է NEWSru.co.il-ը:
Երկու ժամ բանակցություններից հետո` ոստիկանությունը եւ զինվորականները գրոհել էին շենքը: Գրոհի ժամանակ Շայնբայնը սպանվել էր, եւս մեկ բանտարկյալ վիրավորվել էր:
Ըստ քննության նախնական վարկածի` զենքը դրսից էր փոխանցվել հանցագործին: Սամյուել Շայնբայնը Իսրայելի բանտում կրում էր իր 24 տարվա պատժաչափը` 1997թ. ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գործած սպանության համար:




























