Ինտերնետում կազմակերպել են Ուկրաինայի նախագահի օնլայն-ընտրություններ: Նախագծի հեղինակ Արտյոմ Սվիտելսկիի խոսքով՝ դա ընդամենը հարցում է, այլ ոչ պաշտոնական վիճակագրություն: Այդ մասին ասվում է հարցման էջում, փոխանցում է ЛІГА-ն:
Հաղորդվում է, որ դա ծրագրի պիլոտային, փորձնական տարբերակն է:
Հարցման մասնակիցները կարող են ընտրել 18 պատասխաններից որեւէ մեկը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի գերագույն դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա մայիսի 25-ին:





























