Հնդկաստանի փոքրիկ գյուղի 118-ամյա բնակիչ Պրեմսայ Պատելը կարող է աշխարհի ամենատարեց մարդը լինել, եթե նրա տարիքը հաստատվի:

Նա պնդում է, որ իր երկարակեցության գաղտնիքը առողջ կենսակերպն է: Նա բացառապես բուսական սնունդ է օգտագործում: Պատելն իր օրը սկսում է սրբազան գրություններ ընթերցելով, ինչը նրա կարծիքով, մաքրում է թե մարմինը, թե հոգին:

Նա իր բազմաթիվ բարեկամների հետ բնակվում է Կորբա բնակավայրում:

Պատելի անձնագրում նշված է, որ նա ծնվել է 1896թ, սակայն փորձագետները ցանկանում են փորձանմուշ վերցնել ոսկրային հյուսվածքից՝ հստակ տարիքը պարզելու:

110 տարուց ավել ապրած մարդկանց որոնումներով զբաղվում է Gerontology Research Group ընկերությունը: Վերջինիս ունեցած տվյալներով՝ ներկայումս ամենատարեց մարդը, ով 115 տարեկան է, բնակվում է Ճապոնիայում: