«Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը պաշտպանության նախարարությանը վերահսկող լիազոր ներկայացուցչին խնդրել է ստուգել ուկրաինական սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին տեղեկությունը եւ խորհրդարանին զեկուցել: Այս մասին Տյագնիբոկը հայտարարել է Գերագույն ռադայի համաձայնեցման խորհրդում:
Տյագնիբոկի տվյալով՝ փետրվարի 24-ին Սեւաստոպոլում նախատեսվում է դեսանտային նավի ժամանում, որում կլինեն 200 զինված զինծառայողներ եւ զրահապատ տեխնիկա: Տեղեկություն կա նաեւ, որ Սոչիից Անապա են տեղափոխվել վեց Մի-8 ուղղաթիռներ:
Բացի դրանից` Տյագնիբոկը նշել է, որ պետք է անմիջապես կապվել Սահմանային պետական ծառայության ղեկավարության հետ եւ դադարեցնել քաղացացիների իրավունքները եւ ազատությունները խախտելու մեջ մեղավոր պաշտոնյաների արտասահման ելքը, հայտնում է ԼԻԳԱ-ն:




























