Աշխարհում ամենաբարակ Xperia Tablet Z2 10.1 դյույմ տրամաչափով պլանշետը 6.4 մմ հաստությամբ ներկայացվել է Բարսելոնայում Mobile World Congress ցուցահանդեսում Sony ընկերության կողմից, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Պլանշետի IP 55/58 չափանիշներով ջրամեկուսիչ  կորպուսը թույլ է տալիս 1.5 մետր խորությամբ ջրի տակ գտնվել: Քաշը կազմում է 426 գրամ:

Sony Xperia Tablet Z2-ն ունի Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր՝ 2.3 ԳՀց հաճախականությամբ: Չիպն Adreno 330 գրաֆիկական մոդուլի է, օպերատիվ հիշողության ծավալւ 3ԳԲայթ է, մարտկոցի ծավալը՝ 6000մԱչ: Էկրանի անկյունագիծը 10.1 դյույմ  է: Ունի 8 մեգապիքսելով Exmor RS մատրիցայի տեսախցիկ:

Sony-ն ներկայացրել է նեւ պլանշետի աքսեսուարները՝ Bluetooth-ստեղնաշար, հեռակառավարման վահանակ, բարձրախոս:

Պլանշետը շուկայում կհայտնվի 2014թ.-ի մարտին, սակայն հստակ օրը հայտարարված չէ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Sony ընկերությունը հայտարարել է Vaio համակարգիչների արտադրության շուկայից դուրս գալու մասին, որը վաճառել էր Japan Industrial Partners հիմնադրամին: