Բանգկոկում փետրվարի 23-ին ռումբի պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է երեքով, ստացված վնասվածքներից վեցամյա մի աղջնակ է մահացել:

Ըստ տեղի լրատվամիջոցների` գլխի վերքից վախճանված աղջիկը պայթյունի առաջին զոհի` չորսամյա տղայի հարազատ քույրն է: Նրանք ծնողների հետ եկել էին Ռատչապրասոնգի հրապարակ` Big C հիպերմարկետում գնումներ անելու համար, որի մուտքի մոտ էլ պայթել էր ռումբը: Պայթյունից հետո հիպերմարկետի ղեկավարությունը որոշել է այն ժամանակավորապես փակել` գնորդներին վտանգի չենթարկելու համար, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Երրորդ զոհը հակակառավարական ցույցին մասնակցող  59-ամյա կին է, որը նույնպես վախճանվել է հիվանդանոցում:

Պայթյունի հետեւանքով 22 վիրավորներից 11-ը դեռ հիվանդանոցում են, նրանցից երեքը ծանր վիճակում են, ասվում է հաղորդագրության մեջ: