Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ-Բաբլաուին պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին: Եգիպտական հեռուստատեսության եթերում հանդես գալով՝ նա հաստատել է, որ կառավարությունն իր ամբողջական կազմով հրաժարական է տվել:

Որոշ տվյալներով՝ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը արդեն հաստատել է այն: Իր պաշտոնաթողության պատճառները հեռուստատեսությամբ բացատրելիս ալ-Բաբլաուին հայտարարել է, որ «կառավարությունը պետք է ստանա ժողովրդի աջակցությունը»:

Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է կառավարության՝ 15 րոպե տեւած նիստից հետո: Ինչպես սպասվում է, նոր կառավարության ձեւավորումը կարող է հանձնարարվել ներկայիս ազգաբնակչության հարցերով նախարար Իբրաիմ Մուհլիբին: Մինչ այդ, վերջինս նշել է, որ առայժմ այդ կապակցությամբ առաջարկություններ չի ստացել:

Մինչ այդ, դեռեւս առավոտյան կառավարության աղբյուրը կտրականապես հերքել է բոլոր տեղեկություններն այն մասին, որ կառավարությունը, հնարավոր է, հրաժարական տա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: