Ուկրաինական «Բակիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարում է, որ Ուկրաինայի պետական գանձարանը կողոպտված է ու երկիրը հասցված է սնանկության: Ըստ նրա՝ նման եզրակացության ինքը եկել է «ֆինանսների նախարարության մնացորդի» հետ հանդիպման արդյունքում, ինչպես նաեւ Ուկրաինայի Ազգային բանկից ստացված տեղեկությունների հիման վրա:

«Պարտքերը վճարելու միջոցներ ներկայումս չունենք»,-ասել է Յացենյուկը:

Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ երկրում իրավիճակն, ընդհանուր առմամբ, բարդ է, սակայն վերահսկելի ու ֆինանսների նախարարությունը Ուկրաինայի Ազգային բանկի հետ աշխատում է շուրջօրյա ռեժիմով, հաղորդում է ZN.UA-ն: