Մաքսային միություն մտնելուց հետո դրա անդամ երկրներ արտահանումը  նախկինի պես ազատված կլինի ԱԱՀ-ից եւ ակցիզից: Այս մասին փետրվարի 24—ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ  Վախթանգ Միրումյանը:  Նրա խոսքով՝ այս նպատակով  ապրանքն ուղարկողն ու ստացողը պետք է ուղարկումն ու ստացումը գրանցեն միացյալ էլեկտրոնային համակարգում: Այն գործարքները, որոնց դեպքում տվյալները չեն համընկնի,  չեն ազատվի ԱԱՀ-ից եւ ակցիզից»,- ընդգծել է Միրումյանը: 

Իր հերթին այն հարցին, թե գործարարներն ինչպես են դեբետացնելու ԱԱՀ-ն ՄՄ երկրների միջեւ առեւտրի ժամանակ, ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պարզաբանել է, թե  քանի որ Հայաստանից ՄՄ այլ հանրապետություններ արտահանումը ազատված կլինի Հայաստանի անուղղակի հարկերից, ապա ակցիզը եւ ԱԱՀ-ն լիովին հաշվարկվելու է ստացող երկրում: