Ռուսաստանի Կալինինգրադի «Ֆրիդլանյան դարպասներ» թանգարանը դատարանի միջոցով արգելել է Հարավային այգում մզկիթի շինարարությունը: 

Ըստ հայցվորի` մզկիթի շինարարությունը կատարվել է հանգստի գոտում, որը նախատեսված է քաղաքացիների հանգստի համար, հայտնում է  rosbalt.ru-ն` վկայակոչելով  FlashNord-ը:

Տեղի մահմեդական կազմակերպության ղեկավար Իրշատ Հիսամովը դատարանի վճիռը  քաղաքականացված է համարում: Նա հայտնել է, որ մզկիթի շինարարությունը քաղաքի իշխանությունները թույլ էին տվել դեռ 2007թ., իսկ  այսօր շինարարությունն ավարտվել է միայն 80%-ով:

Առաջիկայում մահեմադական կազմակերպությունը մտադիր է  60 միլիոն ռուբլու հայց ներկայացնել «Ֆրիդլանյան դարպասներ» թանգարանի դեմ` հայտարարելով, որ  մզկիթի շինարարության ագելքի պատճառով կազմակերպությունը վնասներ է կրում: