Փետրվարի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված, նախկինում դատված Հունան Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սենյակի զննությամբ` հայտնաբերվել է 2 լ տարողությամբ տարա` 100 մլ դեղնավուն լուծույթով, հատակին` սպիտակ նստվածք, 10 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ` դեղնավուն լուծույթով, «Պիրալգին» դեղամիջոցի դատարկ տուփ, 6 չոր սպիրտ, «Պիպոլֆեն» դեղամիջոց, սուրճի բաժակ` շագանակագույն փոշիով:

Հունան Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: