Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 22-ին, ժամը 13.30-ին, Սարդարապատ գյուղից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
Փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արագածավան գյուղից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գեւորգ Ա.-ն, որը փետրվարի 10-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 23-ին, ժամը 03.50-ին, 1984 թ. ծնված Լուսինե Ա.-ն քթի եւ դեմքի շրջանում ստացած մարմնական վնասվածքներով ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով:
Ստուգմամբ պարզվել է, որ Լուսինե Ա.-ն փետրվարի 21-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:



























