Փետրվարի 22-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2410» եւ «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենա:

Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 139/3 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել-Աստրա», «Մերսեդես-Բենց S 320L» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել-Աստրա»-ի վարորդը դիմել է հիվանդանոց:

Փետրվարի 22-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Գյումրիի Մուշ-2 թաղամասի թիվ 46 շենքի մոտ իրար են բախվել «Շեվրոլե-Նիվա» եւ «Միցուբիշի-Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Շեվրոլե-Նիվա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: